slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Լարված իրավիճակ Շիրակի մարզում. Գուսանագյուղի բնակիչները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, ասելով՝ պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ դրսից բերված տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Լարված իրավիճակ Շիրակի մարզում. Գուսանագյուղի բնակիչները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, ասելով՝ պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ դրսից բերված տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count143910 դիտում article-date 14:29 15-03-2020
Այսօր՝ մարտի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուսանագյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են գյուղի միակ դպրոցի բակում և պահանջում, որպեսզի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր կողմից դպրոցի տնօրեն նշանակված Անյուտա Հովհաննիսյանի հրամանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասում էին. «Մենք հավաքվել ենք, որ մեր բողոքը ներկայացնենք դպրոցի նոր տնօրենի նշանակման վերաբերյալ: Մենք դեմ ենք այդ որոշմանը, ինչպես նաև դպրոցի կառավարման խորհրդի, հանձնաժողովի անդամների և նախագահի: Պահանջում ենք, որպեսզի չեղյալ համարեն հանձնաժողովի նախագահին, որոշ անդամներին, քանի որ կողմնապահություն է եղել նախկին դպրոցի տնօրեն Հենրիկ Մարգարյանի հետ համահանցակից ուսուցիչների մեծամասնությամբ: Պահանջում ենք, որ կառավարությունը ստուգող որոշ մարմիններ ուղարկի մեր դպրոցի մանկավարժական կազմը ստուգելու համար: Դպրոցում տիրում է անգրագիտություն, դպրոցի երեխաները ստանում են շատ թույլ կրթություն, դպրոցի որոշ մանկավարժները չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին որպես ուսուցիչ և մանկավարժ: Բազմիցս անգամ բողոքը ներկայացրել ենք մարզպետարան, ոչ մի միջոց չի ձեռնարկվել: Միայն քրեական գործ է հարուցվել նախկին տնօրենի նկատմամբ: Նախկին տնօրենը գործից չի հեռացվել, 4 ամիս նա աշխատել է որպես տնօրեն, հետո՝ դեկտեմբերին թոշակի է գնացել: Նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար ուսմասվարը, որը նախկին տնօրենի և որոշ ուսուցիչների հետ այս վիճակի մեջ է գցել, որում գտնվում է դպրոցը ու մինչև հիմա հետևանքները շարունակվում են. ում ուզում՝ իրենք հանձնաժողովում են ընդգրկում, կառավարման խորհիդի անդամ են փոխում: Սպառնում են որոշ ուսուցիչներին, ովքեր դեմ են, ծնողներին, որ չբարձրաձայնեն, թե չէ երեխայի համար լավ չի լինի, որոշ բարեկամական կապերով, քանի որ բոլորը միմյանց բարեկամներ են, գյուղը փոքր է: Մեր բողոքն ուղղում ենք կառավարությանը, որ այս ամենը վերացնեն որ մեր երեխաները նորմալ կրթություն ստանան: Դեմ ենք, որ նոր տնորենը նշանակվի, որոշ ուսուցիչների, ովքեր մինչև հիմա աշխատում են: Բազմիցս անգամ ենք բողոքել, սակայն չեն լսում և հուսահատված դիմում ենք դասադուլի և ճանապարհ փակելու միջոցներին, որովհետև գտնում ենք, որ մենք էլ ենք ՀՀ քաղաքացիներ: Խնդրում ենք կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել դպրոցի այս աղբը մաքրելու համար: Շնորհակալ կլինենք կառավարությանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանին, եթե օրենքի սահմաններում այս հարցը լուծվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցում սովորում է 100-ից ավելի աշակերտ ու հիմա ծնողները հայտնում են, որ հրաժարվելու են երեխաներին ուղարկել դպրոց, քանի որ «մեր պահանջը վերջնական է և պետք է տնօրեն նշանակվի մեր գյուղի թեկնածուն, ով նրանից լավ կարող է կազմակերպել դասապրոցեսը: Ողջ գյուղով կանգնել, պահանջում ենք, որպեսզի տնօրեն նշանակվի մեր կողմից ընդունելի թեկնածուն, մինչդեո մարզպետարանը կամ չգիտես ովքեր դրսից այլ մարդու են բերել ու փաթաթել մեր վզին: Ի՞նչ եք կարծում, երեխեն որ կուրծք է ուզում, օտարը լավ կկերակրի թե տան մարդը: Հիմա մենք մեր երեխաների ուսման խնդիրները վստահում ենք Լուիզա Պետրոսյանին»,- նշում էին գյուղացիները: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են, ի նշան բողոքի, փակել նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկը, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասելով , որ կառավարությունը կարձագանքի իրենց խնդրին և որոշում կկայացվի ի շահ բնակչի, ի շահ գյուղացու: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր