8172 դիտում
11:12 11-11-2020
Այդ ինչպե՞ս Ձեր փոխզիջման տրամաբանությունը փոխարինվեց միայն խայտառակ զիջումներով. հադրութցիները՝ Արցախի նախագահին
Հադրութի կանայք բաց նամակ են հրապարակել՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Մի կողմ դնելով ցասումն ու անհատակ ցավը, դիմում ենք Ձեզ, որպես մարդու, ում ընտրել են մեզանից շատերը․
Այսքա՜ն տարիներ խոսվում էր բանակցությունների և փոխադարձ զիջումների մասին։ Կրկնում ենք՝ ՓՈԽ-զիջումների։ Հիմա պահանջում ենք պատասխանել՝ լինելով մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս հետ կանգնեցիք Ձեր ստանձնած առաջնահերթ պարտավորությունից և հերիք չէ, որ խայտառակ փաստաթղթի ստորագրմանը ձեր համաձայնությունը տվեցիք, ավելին՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցը չեք բարձրացնում։
Այդ ինչպե՞ս Ձեր փոխզիջման տրամաբանությունը փոխարինվեց միայն խայտառակ զիջումներով։ Ինչպե՞ս հասկանալ, երբ մեր անվտանգության գոտին զիջվում է, մեր պատմական երեք շրջանները նվիրաբերում եք թշնամուն, որովհետև դրանք ըստ ձեզ ու նրանց համարվում են «օկուպացված», իսկ մեր Հադրութը , որը հայրենիք է և բռնազավթված թշնամու կողմից՝ հետ չեք պահանջում։ Մենք՝ հադրութցի կանայք, ում քաղաքի դռները, չգիտենք ինչու և ինչպես են բացվել թշնամու առաջ, պահանջում ենք մեզ ետ վերադարձնել մեր շրջանը։ Վերադարձրեք մեզ մեր ապրելու իրավունքը, մեր տները, մեր անցյալը, մեր ներկան, մեր ապագան։ Ու, որ ամենակարևորն է՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։
Մենք պետք է վերադառնանք մեր տները, որովհետև այն մեր ծննդավայրն է և մենք ուրիշ տեղ գնալու հնարավորություն ու մտադրություն չունենք։ Պատասխանեք մեզ, պարոն Հարությունյան *Ինչո՞ւ Հադրութը նվիրվեց թշնամուն *Ինչո՞ւ չպահանջվեց այն, որպես, թեկուզ , փոխանակում այն 3 շրջանների հետ, որոնց ժապավեն կապած՝ հանձնել եք։ * Ի՞նչ քայլեր անենք, որպեսզի աշխարհն իմանա այս անարդարության մասին, որպեսզի մենք վերադառնանք մեր տները»։
[img]https://st0.shamshyan.com/editor/0897471001605078617984864.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0292328001605078618678682.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0861199001605078618889282.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0127936001605078619624293.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0766701001605078619800390.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/039392800160507862023077.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0945774001605078620372464.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
4384 դիտում
12:09 12-11-2020
Հադրութցիները Ֆրանսիայի դեսպանատան դիմաց են, խնդրում են աջակցություն Հադրութը վերադարձնելու համար. ուղիղ
1828 դիտում
19:56 03-05-2021
Հադրութցիները ծառատունկ են կազմակերպել Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Վերածննդի այգում
Այս բաժնից
430 դիտում
10:18 03-05-2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
1882 դիտում
09:56 03-05-2024
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
532 դիտում
09:33 03-05-2024
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին