211652_close_icon
views-count11634 դիտում article-date 22:34 10-11-2020

Այս որոշումը լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել․Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավիճակն այս պահին ԱՀ-ում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: Այս մասին [url=https://www.facebook.com/lurer1tv/videos/979366779214717]Առաջին ալիքի[/url] եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ ՊՆ նախարարը նշեց, որ կառավարությունը, սփյուռքը, ամեն ինչ արել է, որ մենք հաջողության հասնենք և այս որոշումը լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել։ «Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը։ Շուշիի շուրջ տեղի ունեցող գործողությունները եղել են շատ դինամիկ։ Օրինակ, եղել է, որ մեր մամուլի խոսնակը ներկայացրել է մի իրավիճակ, մինչ նա ներկայացնում էր, այնտեղ իրավիճակ է փոխվել։ Քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր։ Որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն», - հայտնեց Դավիթ Տոնոյանը։ Տեսանյութը՝
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր