5092 դիտում
15:40 10-11-2020
Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. բացառելով ամեն տեսակ քաղաքական արկածախնդրությունը, մերժելով ավելորդ զգացմունքայնությունը՝ շարունակել ամենօրյա մասնագիտական գործունեությամբ և պատասխանատվությամբ ամուր պահել պետության ողնաշարը. ԲԴԽ նախագահ
Հարգելի գործընկերներ,
Ծանր, դժվարագույն օրեր է ապրում մեր ազգը, պետությունը: Արցախի դեմ սանձազերծված մարդասպան պատերազմի առաջին իսկ օրվանից դատական իշխանությունը՝ հավատարիմ իր սահմանադրական բարձր առաքելությանն ու կոչմանը, իրեն զերծ պահելով քաղաքական զարգացումներին և ամենատարբեր գործընթացներին ներգրավվելուց, զուսպ կանգնած է եղել մեր զինվորի, մեր ժողովրդի, մեր պետության թիկունքին, գործադրել բոլոր հնարավոր ջանքերը և ապահովել դատական իշխանության բնականոն, անխափան աշխատանքը:
Ցավոք, Արցախի պաշտպանության համար պատերազմում յուրաքանչյուրս ունեցանք մեր բաժին ցավն ու կորուստը, ու թերևս խոսելու, երբեմն զայրույթից պոռթկալու առիթներ էլ գուցե եղան, բայց լռեցինք, չտրվեցինք տարաբնույթ սադրանքների և փորձեցինք արժանապատվորեն մնալ դատավորին հատուկ զսպվածության տիրույթում:
Ու այսօր, հանրագումարի բերելով անցած դժվարին օրերի մեր ապրումներն ու ցավը, գուցե զգացումները զսպելու կարծես էլ տեղ չկա, սակայն, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. բացառելով ամեն տեսակ քաղաքական արկածախնդրությունը, մերժելով ավելորդ զգացմունքայնությունը՝ շարունակել մեր ամենօրյա մասնագիտական գործունեությամբ և ամենայն պատասխանատվությամբ ամուր պահել պետության ողնաշարը, մեր ողջ ներուժը ծառայեցնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր անկոտրում և անձնուրաց զինվորներին:
Խոնարհումս և ցավակցությունս եմ հայտնում Արցախի համար մղված պատերազմում նահատակված հայորդիների հարազատներին, մարտերում վիրավորված մեր զինվորներին, սպաներին և մասնակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, թուրքադրբեջանաահաբեկչական պատերազմ տեսած մեր հայրենիքին՝ ուժ և նոր զարթոնք:
[b]Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին