211652_close_icon
views-count16706 դիտում article-date 14:05 10-11-2020

Եթե ինձ ևս մեկ անգամ հնարավորություն տրվեր ծնվելու, ես ամենամեծ հպարտությամբ կասեի՝ ուզում եմ հայ ծնվել. Նիկիտա Գյանջեցյան

Նիկիտա Գյանջեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղ է եզրակացություններ անել իրավիճակի վերաբերյալ։ Համաձայն եմ՝ սա իմ կյանքի ամենատխուր պահն է։ Սակայն թող այն դաս լինի, որ պետք է գիտակցել նրա մասին, որ մեզ՝ հայերիս, հարկավոր է սիրել միմյանց, հարգել ու աջակցել դժվար պահերին՝ որպես մեկ ազգ, ում հետ միայն Աստված է եղել, ովքեր պայքարեցին գերտերություն Թուրքիայի և նրա «դուստր» Ադրբեջանի ու արևելքից բերված վարձկաննրի դեմ։ Մենք մնացինք միայնակ՝ Աստխո հանդեպ հավատքի հետ և պետք է գնանք մինչ վերջ։ Այս չարիքը կոտրելը ուժերից վեր էր։ Մի փոքր քաղաքագիտութւունից հասկացող մարդու համար դժվար չէր հասկանալը, որ արյունալի բախման մեջ էին մտել անհավասար ուժեր, սակայն մենք՝ ի զարմանս բոլորի, կանգուն մնացինք 44 օր։ Նրանք պայքարեցին, նրանք մնացին ոտքի վրա, և եթե ինձ ևս մեկ անգամ հնարավորոթուն տրվեր ծնվելու, ես ամենամեծ հպարտությամբ կասեի՝ ես ուզում եմ հայ ծնվել; Եվ երեկ, երբ պարզ դարձավ, որ ռազմատեխնիկական ռեսւորսները սպառվել են, Հայաստանի կառավարութունը համաձայնվեց այս ստորացուցիչ Եթե եթե ինձ ևս մեկ անգամ հնարավորոթուն տրվեր ծնվելու, ես ամենամեծ հպարտությամբ կասեի՝ ուզում եմ հայ ծնվել։ Վերջապես սթափվեք և սկսեք սիրել միմյանց, հարգել և օգնելէ զարգանալ ու զարգացնել այն, ինչը մզ մնացել է, որպեսզի մեր սերունդները, հպարտորեն ոտքի կանգնելով, իրականացնեն մեր երազանքները մեր դրած հիմքով։ Բավական է ցեխ շպրտեք իրար վրա, ծամծեք իրար։ Անձամբ ինձ համար կռվողները հերոսներ են՝ մինչ վերջին մարտիկը։ Հավերժ փառք նրանց, ովքեր մինչ վերջ մնաց հայրենիքի պայքարի մեջ»։ Հասկացեք ու վերլուծեք յուրաքանչյուրդ ձեր ներսում և վանեք դուրս չարը, այնպես, ինչպես պետք է անի դա կառավարությունը դավաճանների ու դասալիքների հետ, այն մարդկանց հետ, ովքեր էմոցիաների ազդեցության տակ ինքնադատաստան են տեսնում ԱԺ նախագահի հետ։ Ուշքի եկեք և մի արեք հապշտապ եզրակացություններ։ Եկեք լինենք քաղաքակիրթ։ Մեզ հետ Աստված է և Նա ամեն ինչ տեսնում է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր