211652_close_icon
views-count155433 դիտում article-date 23:42 09-11-2020

ՀՀ ոստիկանապետի հրամաններով Ոստիկանության քրեական ոստիկանության և Երևանի ոստիկանության նոր պետեր են նշանակվել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ոստիկանությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից: [b] Երևանի նորանշանակ ոստիկանության պետ Սևան Քոչարյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0617366001604951184585916.jpg[/img] [b]ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0893648001604951760621248.jpg[/img] [b] Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0962871001604951948181806.jpg[/img]

Նմանատիպ նյութեր