6469 դիտում
23:48 09-11-2020
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և այդ հարցում Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը:[url=https://armenpress.am/arm/news/1034434.html] «Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես, հավանաբար լսել եք, բազմիցս Անկարայից այս հարցի վերաբերյալ այլ հայտարարություններ են հնչել: Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծումը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:
Նմանատիպ նյութեր
9912 դիտում
23:13 28-06-2018
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. Մարիա Զախարովա
1560 դիտում
19:46 15-02-2017
Նալբանդյանն ու Լավրովը Մոսկվայում փետրվարի 21-ին կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Մարիա Զախարովա
Այս բաժնից
370 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
823 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
385 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին