5235 դիտում
12:45 09-11-2020
Փորձագետ է անհրաժեշտ. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքի տրամադրման բաժնում փորձագետ ներգրավելու մասին:
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
Զինհաշմանդամների ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների գործերի ամբողջական տվյալների մուտքագրում էլեկտրոնային ծրագրում:
Փորձագետին նախատեսվում է ներգրավել նոյեմբերի 21-ից 6 ամիս ժամանակահատվածով:
Փորձագետին ներկայացվող պահանջները
Համակարգչային Word, Excel ծրագրերով աշխատելու հմտություն, ՀՀ ՊՆ համակարգում առնվազն 6 ամսվա աշխատանքային ստաժի առկայություն:
Փորձագետի պարտականությունները
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել ներքին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը:
Հաշվետվություններ ներկայացնելու ժամկետներ
Փորձագետն ամեն ամիս ներկայացնում են կատարած աշխատանքների հաշվետվություններ:
Աշխատանքների գնահատման չափանիշներ
Աշխատանքները գնահատվում են ըստ փուլերի` ամիսը մեկ անգամ և ամփոփիչ փուլ:
Աշխատանքները գնահատվում են ամիսը մեկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի նոյեմբերի 11-ը:
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող քաղաքացիները ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցի-ալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխա-վոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.գրավոր դիմում,
2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճեները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները),
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատավայրից,
5.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.45-ից մինչև 12.45-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարողեք դիմել ՀՀ ՊՆ զինծառա¬յող-ների առողջապահական, սոցի-ալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010 28-18-26):
Նմանատիպ նյութեր
30327 դիտում
10:02 02-04-2016
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
613 դիտում
12:44 11-11-2020
Անհրաժեշտ է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
691 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
628 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
868 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)