Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 09:15-ի սահմաններում, Վայոց Ձորի բնակիչ, 24-ամյա Նարեկ Աբգարյանը, իր վարած Mercedes մակնիշի 71 NQ 771 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Աբգարյանը, ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 44-ամյա Արմինե Գիվարգիզյանը և 26-ամյա Նելլի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն աշխատում է Վայքի «Ֆուտ Վեյ» սննդի արագ սպասարկման կետում՝ որպես վարորդ, իսկ Ա. Գիվարգիզյանը և Ն. Հարությունյանը՝ նշված կետում, որպես խոհարարներ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին. վարորդն ու 2 խոհարարները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.11.08 23:09



Տեսանյութ
