Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ զինվորների համար տարբեր տեսակի ապրանքներ են ուղարկում Հայաստան. Հայկ Սարգսյան
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ զինվորների համար տարբեր տեսակի ապրանքներ են ուղարկում Հայաստան։
Կարևորելով օժանդակության միջոցների շուտափույթ բանակին հասցնելու անհրաժեշտությունը՝ մաքսային ծառայությունն իրավիճակային լուծումներ է գտել, ուստի խնդրում եմ ապրանքներ ներկրելիս անհրաժեշտ օժանդակության համար գրեք իմ ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք անձամբ ինձ՝ 094-39-79-60 հեռախոսահամարով:
Խնդրում եմ հնարավորինս տարածել այս գրառումը։
Շնորհակալություն բանակի կողքին կանգնած մեր բոլոր հայրենակիցներին:
Հաղթելու ենք»: