211652_close_icon

Մենք էլ մեր խրամատում ենք կռվում. Օֆելյա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ

views-count5368 դիտում article-date 19:31 07-11-2020
1 ամիս և ավելի է՝ հայ ժողովուրդը պայքարում է ադրբեջանական վայրի հարձակումների դեմ: Չնայած ծանր մարտերին, ցավին ու կորստին, մեր տղերքը շարունակում են իրենց կյանքի գնով անառիկ պահել հայրենիքի սահմանները: Առաջնագծում տղերքն ամեն ինչ անում են հաղթանակի համար, թիկունքում ևս հաղթող ենք: Պատերազմն առաջին իսկ օրից համախմբեց բոլորին. Սկսեցինք շատ սեր ու ու հույս ուղարկել սահման: Ստեղծագործ մարդիկ ևս այս օրերին չկարողացան լռել, ծնվեցին երգեր, որոնք ևս միշտ էլ ոչ պակաս կարևոր են պատերազմական օրերին ու հայրենասիրական ոգու պահպանման հարցում: «Զինվո՛ր իմ, տուն արի» երգն այդ երգերի ցանկում է, որի ստեղծման ընթացքի մասին զրուցել ենք երգահան Օֆելյա Մկրտչյանի հետ: -Օֆելյա, գիտենք որ բազմաթիվ երգերի հեղինակ եք: Ի՞նչ կասեք այս երգի հետ կապված: [b]-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ գնահատել եք մեր աշխատանքն ու ժամանակ եք հատկացրել անդրադառնալու համար: [/b] Բոլորիս համար սա շատ ծանր թեմա է: Ինչպես նշեցիք` բազմաթիվ երգերի հեղինակ եմ, բայց այս երգը տարբերվում է նրանով, որ այստեղ շատ մեծ ցավ կա, կան այնպիսի նոտաներ, որ հոգիդ տակնուվրա են անում: Առաջին անգամ եմ հայրենասիրական թեմայով երգ գրում, մեծերի համար հայրենասիրական երգեր չեմ գրել: Երգը չծնվեց սովորական պայմաններում, անընդհատ պատերազմական առաջին շաբաթն էր, ու մենք չէինք հավատում, որ այս ամենը մեր հետ է կատարվում: Որպես երգահան, որպես արվեստագետ, անընդհատ ներսից ինչ-որ բան կրծում էր: Նվագում, նվագում էի, ու չէի ստանում այն ինչ պատկերցնում եմ: Տանը անհարմար վիճակ էր, բայց խնդրեցի, որ լռություն տիրի ու զգացի, որ արցունքներս չեմ կարողանում կառավարել: [b]-Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը Կարինե Գևորգյանի հետ: Որտեղի՞ց եք ճանաչում իրար: [/b] -Կարինեն հայրենասիրական երգեր է երգում, պարբերաբար լսում ենք, ու քանի որ երգն էլ այդ տեսակի մեջ էր, ու ինձ համար կարծես այս երաժշտությունը երգված լիներ, ես վախեցա, որ հնարավոր է՝ ինչ-որ երգի եմ նմանեցրել: Հայրենասիրական երգեր երգող մարդը կկարողանար արագ գտնել ծանոթ նոտաները, ու այդպես ուղարկեցի Կարինեին: Պատասխանը հետևյալն էր՝ կարդո՞ւմ ես ներսս, ես էլ եմ ալեկոծված, իմ մտքում էլ են երգեր ծնվում. Էլ դիմանալու չէ այս ամենը: Հասունացել է այն պահը որ պիտի գրեմ, երգեմ, այլևս լռել չի լինում: Ի՞նչ արեցիր ինձ հետ: Իրար մի քանի բան ուղարկեցինք, ու քանի որ լավ էինք զգում մեկս մյուսի հոգու ասելիքը, Կարինեն առաջարկեց խոսքերը գրել ու միասին երգը կյանքի կոչել: Երեկոյան հանդիպեցինք Կարինեի հետ, ում հետ ծանոթ եմ արդեն 10 տարի: Երբ «Խաղաղություն» երգիս տեսահոլովակն էինք նկարում Կարինեն ռեժիսոր Արսեն Ասլանյանի հետ եկել էր որպես լրագրող, այդպես ծանոթացանք, ու մեր հոգիները հարազատ դարձան: Տարիների ընթացքում մենք միշտ կայուն հարաբերություններ ենք ունեցել: Բախտն այս անգամ էլ այսպես կապեց մեզ իրար: [b]-Որքա՞ն ժամանակ պահանջվեց երգն ամբողջական տեսքի բերելու համար: [/b] -Երգը շատ արագ վերջնական տեսք ստացավ: Երաժշտությունն էլ խոսքերն էլ մի քանի ժամում գրվեցին: Ես միշտ համագործակցել եմ իմ ընկերուհու, գործընկերուհու ռեժիսոր , սցենարիստ Դիանա Մարդանյանի հետ, սակայն այս անգամ ես համագործակցեցի իմ մյուս լավ ընկերուհու Կարինեի հետ ու չեմ զղջում, որ այս խոսքերի հեղինակը հենց Կարինեն դարձավ: [b]-Մտավախություն չկա՞ր համագործակցելու հետ կապված, քանի որ Կարինեն երգչուհի չէ, առաջին քայլերն էր փորձում որպես երգչուհի, իսկ զինվորներին վերաբերող թեման բավականին պատասխանատու թեմա է: [/b] -Այո՛ ճիշտ եք, համարձակվել եմ Կարինեի հետ համագործակցել, թեև տարիների ընթացքում նա սիրողական մակարդակով էր ներկայանում որպես երգչուհի: Կարինեն շատ խարիզմատիկ մարդ է, գեղեցիկ ձայն ու տեմբր ունի, որը կարելի է տարբեր ձևով օգտագործել: Կարինեին կարող ես ասել ուզում եմ այսպես երգես , այնպես երգես ու նա կարողանում է դա անել. տեղում փոխում է տեմբրն ու ստանում ես այն, ինչ պատկերցնում ես երգի մեջ: Ուզում եմ նաև նշել, որ շատ կայացած երգչուհիներին չի զիջում, քանի որ շատ երաժշտական զգացողություն ունի ու այո՛, ես խիզախեցի այս թեման նրան վստահել, հայ ազգին ցավ պատճառող թեմայով աշխատել Կարինեի հետ: Ես գիտեմ, որ այս երգը շատերի սրտին է հասնելու ու հույս է արթնացնելու: Հույս ունեմ, որ Կարինեի մոտ այս ասպարեզում շատ լավ է լինելու ու այն երազանքները, որ նա ունի իր մտքում ի կատար է ինելու ու մենք նայելու ու հիանալու ենք Կարինե Գևորգյան երգչուհուվ: Շատ կուզենայի՝ որպես մեկանարկ Կարինեն հանդես գար այլ երգով, բայց ավաղ այսպես ստացվեց: Հուսամ ՝ հաջորդիվ լինելու են ուրախ տոնական, մաժորային երգեր: -Ինչպիսի՞ն էիք երգը պատկերացնում սկզբում, ովքե՞ր պիտի երգողները լինեին: Եվ ինչպե՞ս ստավեց վերջնական ընտրությունը: [b]-Անկեղծ ասեմ՝ երգն այլ կերպ էի պատկերացնում՝ ժողովրդական լուծումներով: Պատկերացնում էի, որ երգը կերգեն Սյուզին ու իր ընկերները, իմ աշակերտները: Բայց էլի եմ կրկնում, երբ Կարինեն առաջարկեց խոսքերը գրել , շրջադարջ եղավ, և որոշեցիքն, որ կերգեն Կարիենն և Սյուզին: [/b] Երբ գործիքավորումը ընթացի մեջ էր, մեր երաժիշտ տղաներն առաջարկեցին, որ երգին միանան նաև երգիչներ: Նրանց առաջարկով մեզ միացան մեր Հովհաննեսները, ում ձայները միաձուլվեցին աղջիկների ձայնին ու իրենց գեղեցիկ տեմբրով մեր երգի մեջ նաև խրոխտություն ստացվեց, ասելիքն ավելին դարձավ: [b]-Երգի պատրաստման փուլում ի՞նչ դեպքեր կառանձնացնեք: Դժվարություններ, անհամաձայնություններ եղե՞լ են: [/b] -Երգը չծնվեց սովորական պայմաններում: Ամեն ինչ շատ արագ է ստացվել: Գործիքավորումը , ձայնագրությունը շատ արագ է ստացվել: Մենք հնարավորինս համաձայնեցրել ենք ամեն բան, բայց կոմպրոմիսի ենք եկել, յուրաքանչյուր քայլ միասին համաձայնեցնելով առաջ ենք գնացել: Երբ գործիքավորումը Կարինեն ուղարկեց դեմո տարբերակով, ես լսեցի հոգիս տակնուվրա եղավ, շատ գեղեցիկ էր, բայց ես այլ գործիքավորում էի պատկերացնում: Տղաները գեղեցիկ աշխատանք էին ստացել և ես անգամ դա սիրեցի: Ի վերջո՝ պարտադիր չէր, որ իմ պատկերցրածով լիներ: Ես ուրախ եմ, որ մենք համգործակցեցինք Alikhanyan՛s studio -ի հետ: Ձեռագիրն այլ էր ու ինձ համար հետաքրքիր էր նաև նրանց հետ համագործակցությունը: Շնորհակալ եմ, որ Ալիխանյան ստուդիոյի տղաները՝Արթուրի գլխավորությամբ մի քանի օրում վերջնական տեսքով, առանց տրտնջալու մեզ հանձնեցին երգն ամբողջությամբ: [b]-Ձեր համագործակցությունը շարունակական կլինի՞ Կարինեի հետ: Նա իր հարցազրույցներում նշել է, որ շատ արագ եք հասկանում իրար: [/b] -Այո՛ մենք արագ ենք հասկանում իրար, սակայն սուտ կլինի, որ ասեմ, թե անհամաձայնություններ չեն եղել: Եղել են և դա նորմալ է, քանի որ յուրաքանչյուր լավ գործ ստանալու համար պետք է անցնես այդ փուլերն ու ստանաս ընդունելի ու անըդունելի պատասխաններ, որից և պետք է գտնել լավագույն տարբերակն ու գնալ առաջ: Իհարկե , Կարինեի հետ համագործացությունը շարունակական կլինի, ինչպես և Կարինեն է նշել այդ մասին: Երանի եմ տալիս, որ հաջորդ երգը լինի հաղթանակի մասին, որ մարդիկ ձեռքերը վեր բարձրացնեն ու գոռան՝ հաղթանակ, ու այդպես էլ կլինի: [b]-Ինչպե՞ս որոշեցիք կարճ ժամանակում նաև տեսահոլովակ նկարել: [/b] -Տեսահոլովակի գաղափար սկզբում չունեինք, սակայն քանի որ մեր կողքին իսկզբանե պատրաստակամ ընկերներ կանգնեցին, մենք կարողացանք նաև տեսահոլովակի հարցը լուծել, ինչպես նաև՝ անհրաժեշտ մնացած հարցերը. հագուստ, դիմահարդարում և այլն: Շնորհակալ եմ Provideo Media Holding ստուդիոյին, հանձինս՝ ռեժիսոր Էդգար Ղուկասյանին, ով ևս ջանք չխնայեց, տեսահոլովակի ստացման հարցում: Շնորհակալ եմ Max & co խանութ սրահին երգչուհիներիս գեղեցիկ հանդերձանքի համար։ Գեղեցիկ դիմահարդարման և վարսահարդարման համար շնորհակալ եմ EM beauty studio-ին։ [b]-Էլի երգեր ծնվե՞լ են այս ընթացքում, թե՞ ողջ զգացածը տեղավորել եք այս երգի մեջ: [/b] -Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար այս ամենը, ինչ կատարվում է, զգացմունքների մեծ ալիք է: Ու այդ ալիքից հնարավոր չէ՝ չծնվեն երգեր: Ինձ հարազատ մարդկանցից մեկն ասաց՝ Օֆելյա դու էլ քո խրամատում ես ես կռվում՝ քո երգերով:Այդ օրվանից գլխիս մեջ «զենքերը» սկսեցին ավելի շատ կրակել: 6-7 երաժշտություն եմ գրել այս ընթացքում, որոնց համար արդեն կան խոսքեր գրված: Հեղինակներից, ինչպես նշեցի ,Դիանա Մարդանյանն է, մյուսի խոսքերը մայրս է գրել, Անահիտ Նավասարդյանը, ով իմ բազմաթիվ երգերի հեղինակն է: Այո՛, մենք էլ մեր խրամատում ենք կռվում: Երբ պառկում ես քնելու, հնարավոր չէ բարձը չթրջել: Արվեստագետները չեն կարողանում սառը դատել, բոլորն են ցավ զգում, բայց մենք այլ կերպ ենք զգում, ու երաժշտությամբ պիտի արտահայտենք: Հնարավոր չէ չգրել երգ զինվորի սիրո մասին, մոր կարոտի մասին: Ստեղծագործողն այս օրերին չի կարող լռել, եթե լուռ է, ուրեմն արհեստական է գրում: Սա մեր կռիվն էլ է: [b] -Ի՞նչ կասեք սահմանում կանգնած մեր տղերքին: [/b] -Շնորհակալ եմ բոլոր տղերքին: Շնորհակալ եմ իրենց մայրերին, որ նրանց նման զավակներ են լուս աշխարհ բերել. Որ իրենց ուժի ու կամքի շնորհիվ գրկում ենք մեր բալիկներին ու տաքուկ անկողնում քնում: Պինդ կացեք, քիչ է մնացել, դիմացեք, չպակասեք,ամենակարևորը՝ հասեք ձեր ծնողներին, սիրած աղջիկներին, կանանց, երեխաներին: Ես հասկացա, որ համայն հայության տղաները իմն են: Ինձ Աստված տղա չի տվել, բայց հասկացա, որ հիմա ես շատ տղաներ ունեմ, ու բոլոր մայրերի նման ես սպասում եմ բոլորի վերադարձին: [b]-Ձեր խոսքը որդեկորույս մայրերին: [/b] -Դժվար է: Ցմահ պարտք եմ բոլոր որդեկորույս մայրերին: Մենք ու հայրենիքը պարտ ենք ձեզ, մայրեր: [b]-Եվ վերջում՝ ուզում եմ մեր հայրենիքը.... [/b] -Ուզում եմ տեսնել առաջվա հայրենիքս, որ արդեն մոռացել եմ մարդկանց ժպտուն դեմքերը: Բարձր ծիծաղում ենք ու մեղավոր զգում, ուզում եմ այդպես չլինի: Ուզում եմ հայրենիքիս մայրերին իրենց որդիները առաջվա պես ծաղիկներով ընդառաջ գան: Ուզում եմ՝ հայրենիքս ծաղկի, շատ ծերացավ, ուզում եմ՝ այս արհավիրքը այլևս չկրկնվի: Ուզում եմ՝ մեր երեխաները անհոգ մեծանան,ուզում եմ ՝ զենքերը լռեն,խաղաղություն տիրի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր