211652_close_icon
views-count1385 դիտում article-date 21:21 06-11-2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Բայդենը

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լրագրողների հետ զրույցում: «Շուտով Ջո Բայդենը փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», - ասել է Փելոսին: CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, իր հերթին նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտարարել է, որ մտադիր չէ ընդունել պարտությունը ընտրություններում: Ընդ որում` հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել, որ նա կարող է պարտվել ընտրություններում,և սպասում են, թե երբ դա կանի մեկ ուրիշը, օրինակ ՝ նրա դուստրը ՝ Իվանկան կամ փեսան ՝ Ջարեդ Քուշները:

Նմանատիպ նյութեր