211652_close_icon
views-count1363 դիտում article-date 22:48 21-07-2024

Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արած գրառման մեջ  կոշտ է արտահայտվել Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հեռանալու որոշման մասին։

«Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր առաջադրվելու նախագահի պաշտոնում, և,անշուշտ, պիտանի չի ծառայելու, և երբեք էլ չի եղել: Նա նախագահի պաշտոնին հասել է միայն ստելով, կեղծ լուրերով և նրանով, որ չէր լքում իր նկուղը։ Նրա շրջապատում բոլորը, այդ թվում՝ բժիշկը և լրատվամիջոցները, գիտեին, որ նա ընդունակ չէ նախագահ լինելու, և նա չդարձավ։ Հիմա տեսեք, թե ինչ է արել նա մեր երկրի հետ. միլիոնավոր մարդիկ հատում են մեր սահմանը, առանց հսկողության ու ստուգման, նրանցից շատերը բանտերից, հոգեբուժարաններից են և ռեկորդային թվով ահաբեկիչներ կան: Նրա նախագահությամբ մենք մեծապես կտուժենք, բայց շատ արագ կվերացնենք նրա հասցրած վնասը։ ԵԿԵՔ ԱՄԵՐԻԿԱՆ ՆՈՐԻՑ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ»,- գրել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր