211652_close_icon
views-count47103 դիտում article-date 11:56 05-11-2020

Թե կռվից չգամ ու քո համբույրը չզգամ ...19-ամյա Նարեկ Սարգսյանի երազանքները մնացին անկատար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նարեկ Սարգսյանը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից էր: Ընտանիքով ՌԴ-ում էին ապրում, Հայաստան էին եկել անցած տարի, այս ամռանը հոր հետ գնացել էր Աշտարակի զինկոմիսարիատ և տեղեկացրել, որ արդեն 19 տարեկան է ու դեռ զինկոմիսարիատից ծանուցագիր չի ստացել, խնդրել էր, որ իրեն էլ զորակոչեն, որ հասցնի իր հասակակիցների հետ ծառայել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Նարեկի քույրը` Մարին պատմեց, որ եղբայրը անձնազոհության հասնող հայրենասեր էր, բայց և կյանքն էլ սիրում էր շատ ու երազում էր, որ վերադառնալուց հետո պիտի ամուսնանա, շատ երեխաներ ունենա: Երազում էր նաև երգիչ դառնալ: Թե ընտանեկան, թե ընկերական միջավայրում ոչ մի խնջույք առանց նրա երգի չի անցել: Հիմնականում ռազմահայերնասիրական երգեր էր երգում, նաև նվագում էր: Հետո նաև բացահայտվեց գրելու դիրքը, մտքերն ու տողերը մորն է նվիրել: Ներիր ինձ մայր պահվածքիս համար, Դու իմ իդեալ, իմ Տիրամայր Ներիր որդուդ չարությունները, Որ անելու եմ վաղը և այսօր... Մայրը հիշում է, որ վերջին շրջանում մի տեսակ տխուր էին դարձել նրա երգերը, չգիտես ինչու ավելի հաճախ էր երգում` Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգը. Թե կռվից չգամ ու քո համբույրը չզգամ...,-այս տողերը շատ կրկնելու համար մայրը նույնիսկ նախատել է, թե հերիք է, մի երգիր էդ տխուր երգը: Իսկ Նարեկը կատակել է, թե` խելոք մնացեք, կգնամ բանակ ու հետ չեմ գա: [img]https://st0.shamshyan.com/editor/0267805001604562961305642.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0492697001604562959967374.jpg[/img] Քրոջ 5-ամյա տղան` Մոնթեն նույնիսկ մի անգամ տատին ասել է. «Տատ Նարեկին մի թող գնա բանակ, ինքը հետ չի գալու...» Նարեկ Սարգսյանը զորակոչվել է օգոստոսի 24-ին, 14 օրյա կարանտինից հետո Մատաղիսում զինվորական երդում է տվել ու նույն օրը զինակից ընկերների հետ շտապել Մարտակերտ: Արդեն զինվոր Նարեկը հասցրել է մի քանի անգամ զանգել ծնողներին: Երբեք չի դժգոհել, շատ ոգևորված է եղել ու ասել, որ գոհ է իր ծառայությունից, նրա բնորոշմամբ`«սաղ ցենտրա»: Ասել է միայն, որ բոլորին շատ կարոտում է: Սիրած աղջիկ ուներ, ում հետ Հայաստան գալուց առաջ ընդհարվել էին: Քույրը պատմեց, որ ծառայության օրերին մի քանի անգամ հետաքրքրվել է` արդյոք չի զանգահարել ընկերուհին: Ով իմանա, գուցե դեռ սպասում էր հավատով, որ մի օր կլսի նրա ձայնը: Բարի, ընկերասեր, հումորի հրաշալի զգացումով Նարեկը չէր սիրում չարախոսել որևէ մեկի հասցեին: Մի քանի օր էր Նարեկը չէր զանգահարել, հարազատները անհանգիստ էին`Նարեկն ինչ էլ լիներ, գոնե մի քանի վայրկյանով կզանգեր: Հետո քույրը վիրավոր զինծառայողների լուսանկարներում մի անգիտակից զինվորի եղբորն էր նմանեցրել, սկսեցինք միասին փնտրել, զանգահարել բոլոր հավանական հեռախոսահամարներով, ծնողները փնտրում էին հիվանդանոցներում: Մի քանի օր անց Մարին մի տող գրեց` եղբայրս զոհվել է.... սարսափելի լուրը ցնցեց նաև մեզ, թեև Նարեկին միայն հեռակա գիտեինք: Նարեկը Սարգսյանը զոհվել է հենց այդ նույն չարաբաստիկ կիրակի օրը` սեպտեմբերի 27-ին, Մարտակերտի թեժ մարտերի առավոտյան: Նարեկ գնաց հարստացնելու նահատակված հերոսների շարքերը` անկատար թողնելով շատ երեխաներ ունենալու և երգիչ դառնալու իր երազանքները... [b]Նարա Եփրեմյան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր