211652_close_icon
views-count8116 դիտում article-date 09:38 06-11-2022

«Ես երևի էլ չգամ, ձեզ լավ կնայեք». Ջերմուկում զոհված Սիաբանդ Թամոյանի վերջին խոսքը կնոջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hetq.am

Hetq.am-ը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներից մեկը ազգությամբ եզդի Սիաբանդ (Յուրա) Թամոյանն է։ Նա 16 տարվա պայմանագրային զինծառայող էր, որից 14-ը ծառայել էր Քարվաճառում։

44-օրյա պատերազմից հետո, երբ Քարվաճառի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, նրան տեղափոխեցին Սիսիան։ 2 տարի Սիսիանում  ծառայելուց հետո՝ 2022-ի սեպտեմբերին, հերթափոխից հետո նա տեղափոխվեց Ջերմուկ, որի դիրքերում զոհվեց սեպտեմբերի 13-ին, բեկորային հարվածից ստացած վիրավորումից։

Սիաբանդ Թամոյանին բոլորը որպես Յուրա էին ճանաչում»։

 

Թամոյանների ընտանիքը 1990-ականներից Արարատի մարզի Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրում է ապրում։ 3 եղբայրները ամուսնանալուց հետո առանձնացել էին։ 1997-ին Սիաբանդ Թամոյանն ամուսնացավ Զոզաննա Ալիյանի հետ: Երկար տարիներ 3 երեխայի հետ ապրեցին վագոն-տնակում։ Տարիների ընթացքում Սիաբանդը գումար տնտեսեց ու վերջերս սկսեց տուն կառուցել։ Զոզաննան հիշում է, թե ինչպես ամուսնու հետ սեփական ձեռքերով տան պատերը շարեց։ 

«Ես ու էրեխեքը ցեխն ու քարն էինք տալիս, ինքը պատերն էր շարում, շատ դժվար օրերից հետո վերջապես մեր տունն էինք կառուցում։ Ինքը լավ ամուսին ա եղել, լավ հայր, ու ափսոս, շատ ափսոս, մի լավ օր էլ չէր տեսել»,-ասում է կինը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր