27742 դիտում
12:30 04-11-2020
Նոր մանրամասներ Աշտարակի կամրջի վրա տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդի 3-ամյա տղան տեղում մահացել է, իսկ կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 30-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes Sprinter-ը վարել է Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 42-ամյա Սրապիոն Սահակյանը:
Վթարի հետևանքով վերջինիս կինը՝ 33-ամյա Քրիստինե Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ նրանց տղան՝ 3-ամյա Հովհաննես Սահակյանը տեղում մահացել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/30/1169242/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե հենապատերին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել կամրջի վրա՝ ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էր ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Բ. Սարգսյանը:
Փաստի առթիվ Հ. Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել գյուղմթերքով, որի մի մասը թափվել էր ճանապարհով մեկ:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+