211652_close_icon
views-count1318 դիտում article-date 20:57 03-11-2020

ԼՂ-ում վարձկանների հետ կապված իրավիճակը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա. վարչապետ

Լեռնային Ղարաբաղում պատերազմը Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախաձեռնությունն է: Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/1033799.html]«Արմենպրես»[/url]-ը, այդ մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցանկանում եմ արձանագրել, որ մենք նախկինում ունեինք անուղղակի ապացույցներ վարձկանների ներգրավվածության վերաբերյալ, հիմա ունենք կոնկրետ ապացույցներ: Եվ այդ ապացույցները հետևյալն են՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը 2 վարձկան գերի է վերցրել: Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել՝ որ ինքն ապրելիս է եղել Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում, փախստականների ճամբարում: Պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել, պատմել է, թե որտեղ են իրենց ներգրավվել պրոցեսի մեջ, պատմել է, թե ինչպես են իրենք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով, բայց առանց որևէ հարցուփորձի: Դեռ մինչև սահմանն անցնելը նրանց անձնագրերը և բոլոր փաստաթղթերը հավաքել են: Հետո Թուրքիայի տարածքում տեղափոխել են ինչ-որ մի օդանավակայան, այդ օդանավակայանից թուրքական ինքնաթիռով տեղափոխել են մեկ այլ օդանավակայան, որտեղից էլ ադրբեջանական ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան՝ ընդ որում, այս ընթացքում չունենալով ոչ մի փաստաթուղթ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նրանց ոչ ոք որևէ հարց չի տվել, թե ովքեր են, ուր են գնում և այդպես շարունակ: «Նրանք, տեղափոխվելով Ադրբեջան, ամսական 2000 դոլար վճարի դիմաց ներգրավվել են որպես վարձկան: Այսպիսի հազարավոր վարձկաններ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ ովքե՞ր են այդ մարդիկ, նրանք իսլամիստնե՞ր են, վարչապետը պատասխանել է. «Ենթադրաբար մի մասը ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ են, մյուս մասը՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքի բնակիչներ, ովքեր գումարի դիմաց ներգրավվել են այս գործընթացում»:

Նմանատիպ նյութեր