211652_close_icon
views-count4329 դիտում article-date 16:46 03-11-2020

Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագծում հակառակորդի ոչնչացումը. տղաները պատմում են «դժոխքի» մանրամասները. ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն: Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել: Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ: «Տղաներն ամուր կանգնած են, շատ կամավորներ են ընդգրկված մեր շարքերում, որոնք մինչեւ վերջին կաթիլ արյունը պատրաստ են պաշտպանել հայրենի հողը: Ինձ թվում է, որ էլ ոչ մի ոտնձգություն չի ստացվի նրանց կողմից: Այդ խմբերում ընդգրկված են հիմնականում վարձու գրոհայիններ, Սիրիայից տեղափոխված արաբներ: Մի քանի անգամ հարձակումներ են եղել, մեր տղաների, մեր մարտական հրամանատարի շնորհիվ ստացվում էր ամեն գրոհ հետ շպրտել: Տարածքը լավ իմանալով այնպիսի անակնկալներ ենք մատուցում թշնամուն, որ խուճապահար թողնում փախչում են: Մեր հրամանատարների, մեր բանակի շնորհիվ մենք կարճ ժամանակում հետ կվերցնենք այդ տարածքները, որոնք գրավվել են»,-նշում է կամավորականներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշում է. «Թղավարդի մեր գյուղի տղաներով եկել ենք բարձրացել, հետեւից գրանատամյոտով խփել: Էդ տեխնիկան էդտեղ ենք խփել, մեջը զոհ են թողել, մի քանիսը փախել են, վերեւում ընկած են: Մյուս տեխնիկան էլ տղաներն են կրակել, շուռ ա եկել, մյուսն էլ ձորում է ընկած: Իրենց խոսքից հասկանում ենք միայն «Ալլահ Աքբար» բառերը, մնացածն արաբերեն է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր