211652_close_icon
views-count2770 դիտում article-date 14:26 03-11-2020

Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագծում ՊԲ-ն հակառակորդի համար «դժոխք» է կազմակերպել անտառներում ու ձորերում

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել և կից գրառել. «Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր