211652_close_icon
views-count7288 դիտում article-date 11:52 03-11-2020

Քաղաքացիները ծաղկեպսակ ու դագաղ են տարել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները ակցիա են իրականացրել. նրանք խորհրդֆանշական թաղում են կազմակերպել, ծաղկեպսակ ու դագաղ են բերել ու տեղադրել շենքի մոտ: Ծաղկեպսակի վրա գրված է. «Հայ հասարակությունից ՄԱԿ-ի հիշատակին»: Ակցիայի մասնակիցները խունկ են ծխել, հնչել է սգո երաժշտություն: Ծաղկեպսակի եւ դագաղի վրա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրի լուսանկարն է: Այս ակցիայով քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնել, որ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայից հետո ՄԱԿ-ը որեւէ հստակ քայլ չի արել կանխելու այդ ագրեսիան:

Նմանատիպ նյութեր