1239 դիտում
10:18 03-11-2020
Եղել են խորհրդականներ կամ հենց բուն գործողությունը ծրագրողներ ավելի ստեղծագործ, քարոզչական համակարգերից. Իրանագետ
Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակության վրա ներազդելու առումով աննախադեպ լավ է նախապատրաստվել այս պատերազմին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուշադիր հետազոտողը միանգամից կնկատի, որ մեր փառապանծ բանակի կողմից ոչնչացված բաշիբոզուկների թաղումներ պատկերող կադրերի համար որպես երաժշտական ֆոն հաճախ օգտագործվում են շիայական սգասացության երգեր (مرثیه [mərsiyyə])։ Ուշագրավ է, որ բովանդակային առումով դրանցում հատկապես անդրադարձ է եղել իմամ Հուսեյնի մանկահասակ որդու՝ Ալի Ասղարի, ցավալի նահատակության դրվագին 7-րդ դարում։
Սգո նշված երգերի տեսահոլովակները ստեղծվել, վերամշակվել և համացանցում տարբեր հայտնի երգիչների կատարմամբ մեթոդաբար տարածվել են հատկապես օգոստոսի վերջին մի քանի օրերին (Աշուրայի ժամանակահատվածում), ինչը ցուցիչ է այն բանի, որ արդեն այդ ժամանակ մեր դեմ պատերազմի նաև գաղափարական նախապատրաստության հիմնական փուլը հասել է ավարտին։
Այս քարոզչական գործողության հիմնական նպատակը Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում շիա հավատացյալների հոծ խմբերի կրոնական զգացմունքերի վրա ազդելն է երկու հիմնական նշանակետով՝ նրանց դրդել ակտիվորեն մասնակցել պատերազմին և սպանվելու դեպքում վերջիններիս ընտանիքներին հանգստացնել իրենց որդիների իբր «շիա նահատակների ուղով անցած լինելու» հանգամանքով։
Երկրորդական նպատակն, ակնհայտորեն, նման քարոզչությամբ վերոնշյալ խմբերին իրանական գաղափարական հուժկու ազդեցության տակից դուրս բերելը և Բաքվի բռնապետի համար ավելի կառավարելի դարձնելն է։
Չեմ կարծում, թե բռնապետի քարոզչամեքենան կարող էր ինքնուրույնաբար այդպիսի նուրբ աշխատանք տանել, և ամենայն հավանականությամբ, եղել են խորհրդականներ կամ հենց բուն գործողությունը ծրագրողներ այլ՝ ավելի ստեղծագործ, քարոզչական համակարգերից։
Չնայած սրան, մասնագետը կարող է շիայական իսլամի տեսանկյունից առնվազն երկու խոցելի և խիստ խնդրահարույց կետ գտնել գործողության մեջ։ Բայց, հո, ամեն ինչ չե՞նք ասելու, թող գնան, մտածեն և ավելի լավ խորհրդատուներ գտնեն, եթե կարող են։
#մահ_թշնամուն»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
22:19 03-11-2023
Թշնամական քարոզչական խայծը պարբերաբար կուլ են տալիս հենց մեզանում․ իրանագետ
1003 դիտում
10:58 07-07-2024
Իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ․ իրանագետ
3172 դիտում
15:04 23-03-2020
Խորհրդականներ՝ հիմնականում նախորդ ռեժիմից
Այս բաժնից
553 դիտում
12:39 07-02-2025
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում
502 դիտում
12:24 07-02-2025
Օսլոյում կայացել է Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
790 դիտում
11:57 07-02-2025
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է