211652_close_icon
views-count1449 դիտում article-date 10:00 03-11-2020

Խուսափեք տեղաշարժերից. Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ [b]00 43 (0) 1 522 74 79 105[/b]»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/03/1169536/]հայտնել [/url]էինք, որ նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչություն է տեղի ունեցել։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամը կրակ է բացել սինագոգում՝ սպանելով և վիրավորելով մի քանի անձանց, ինչից հետո պայթեցրել է իրեն։ Ավստրիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, փակ են դպրոցները։ Այդ առնչությամբ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հորդորել է բնակիչներին առավոտյան տանից դուրս գալիս ծանոթանալ վերջին նորություններին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր