8428 դիտում
19:58 02-11-2020
Էրդողանն աշխարհի համար ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը. Դավութօղլու
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է The National News-ը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է:
Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է ընդդիմության առաջնորդ Դավութօղլուն:
Ահմեդ Դավութօղլուն 2003-2009թ. զբաղեցրել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2009-2014թթ. եղել է Թուրքայի արտաքին գործերի նախարարը, իսկ 2014-2016թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
1385 դիտում
11:57 29-07-2022
Էրդողանն ավելի լավ է զբաղվի թուրքական տնտեսությամբ, քան նեոօսմանյան ֆանտազիաների վերածնմամբ. Հունաստանի վարչապետ
6017 դիտում
16:39 26-07-2016
Էրդողանն ավելի ու ավելի է դառնում ավտորիտար իշխանության կողմնակից. Ֆեթուլլահ Գյուլեն
Այս բաժնից
637 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա