211652_close_icon
views-count5256 դիտում article-date 15:37 02-11-2020

Ջաբրայիլում բեկորային վնասվածք ստացած Վահեն ոչնչացրել է թշնամու 2 տանկ, 1 ՀՄՄ. Վիրավոր ընկերոջը դուրս է բերել

Ջաբրայիլում բեկորային վնասվածք ստացած մեր հերոս Վահեն ոչնչացրել է թշնամու 2 տանկ, 1 ՀՄՄ ու մի քանի կիլոմետր անցնելով, վիրավոր ընկերոջը դուրս է բերել անվտանգ վայր: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Շենգավիթ» ԲԿ-ն: «Լուսանկարի ժպտացող հերոսը հրետանավոր, շարքային Վահե Մինասյանն է: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետությունում: Պատերազմի առաջին իսկ օրից եղել է Մեխակավանում ( Ջաբրայիլ) եւ իր զինակից, հերոս ընկերների հետ կենացմահու պայքար մղել առաջնագծում: Շատ կարճ ժամանակում նա աչքի է ընկել իր խիզախությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ եւ 1 ՀՄՄ: Մի քանի կիլոմետր անցնելով, կարողացել է վիրավոր ընկերոջը դուրս բերել անվտանգ վայր, որից հետո իր զինակից ընկերների հետ նոր գրոհ են ձեռնարկել: Հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է: Վահեին հասցրել են Սիսիանի ԲԿ եւ ցուցաբերել առաջինը բուժօգնությունը: Այնուհետեւ Վահեին տեղափոխվել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նրա բուժմամբ զբաղվել է վնասվածքաբան-օրթոպեդ Արտաշես Գեւորգյանը: Առաջին իսկ օրից Վահեն ցանկություն ուներ վերադառնալ մարտի դաշտ, միանալ ընկերներին եւ շարունակել պայքարը հանուն խաղաղության: Այսօր Վահեն կազդուրվել է եւ պատրաստ է միանալու իր զինակիցներին: #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/29/1169106/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ամեն զինվոր հերոս է ու իր մեջ կրում է հերոսական պատմություն։ Այս բառերը այսօր կարող ես լսել ցանկացած հայ ծնողի շուրթերից: Ամեն մի զինվոր իր հերոսական քայլով կերտում է մեր վաղվա ապագան, որի համար շատերը նահատակվում են, իսկ շատերն էլ վիրավորվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր