«Մեծ Հայք»-ից հայտնի ռեփեր Նարեկը առաջնագծից լուսանկար է հրապարակել
Նարեկ Պետրոսյանը, նույն ինքը` «Մեծ Հայք»-ից հայտնի ռեփեր Նարեկը գտնվում է առաջնագծում։ Այս մասին տեղեկանում ենք նրա Ինստագրամի [url=https://www.instagram.com/p/CHCxMufjs8I/?utm_source=ig_embed]էջից[/url]։ Ռեփերը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Միշտ առաջ»։
Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում առաջինն արձագանքել է «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը։ Նա գրել է․ «Աստված հետներդ, ախպերներ ջան»։