211652_close_icon
views-count17255 դիտում article-date 20:59 31-10-2020

Վանաձորում բախվել են ՊԱԶ-ն ու մոտոցիկլը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում բախվել են Վանաձորի բնակիչներ, 54-ամյա Սամվել Մարդանյանի վարած ՊԱԶ մակնիշի և 18-ամյա Գարիկ Առաքելյանի վարած մոտոցիկլը (մոդելը և համարանիշը պարզվում է): Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գ. Առաքելյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր