211652_close_icon
views-count9343 դիտում article-date 18:50 30-10-2020

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» նախաձեռնության ցուցանիշները շարունակական աճ են գրանցել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, օրերս ներկայացրել էր «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշները, որոնք խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին: Հիշեցնենք, որ բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, Բանկն այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել էր նաև նոր պրոդուկտներ մշակելիս: Ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, Բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին: Առաջին արդյունքներն ամփոփելուն հաջորդել է #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության ցուցանիշների շարունակական աճը: Ինչպես և խոստացել էինք, հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականության շրջանակներում, ներկայացնում ենք #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված նոր արդյունքները: Սույն թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից փոխանցվել է 2.863.770 ՀՀ դրամ, յուրաքանչյուր հիմնադրամին ՝ 1.431.885 ՀՀ դրամ: Ի դեպ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց բանակին, միացել է «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը: Աշխատակիցների կամքով, Բանկը հոկտեմբերին կրկնապատկել է նրանց կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները՝ նվիրաբերելով ևս 1.150.000 ՀՀ դրամ: Վստահ ենք, որ շարունակվելու են ինչպես Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցող միջոցառումները, այնպես էլ Բանկի #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության արդյունքների առաջընթացը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու և մեզ վստահելու համար:  Նախաձեռնությունը շարունակվում է և յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակը: #Հաղթելուենք Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր