2804 դիտում
17:24 30-10-2020
Գեղարդ Մուսասին չեմպիոնական հաղթանակը նվիրել է Հայաստանին. Sport.News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին բրազիլացի Դուգլաս Լիմայի հետ մենամարտում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/116154/gexard-musasin-chempionakan-haxtanaky-nvirel-e-hayastanin.html]Sport.News.am[/url]-ը:
«Ցանկանում եմ հաղթանակս նվիրել իմ երկրին, որն այժմ պատերազմի մեջ է: Հայաստան, սիրում եմ ձեզ եղբայրներ, քույրեր, ձեզ հետ եմ, մեր սրտի մեջ եք, մեր աղոթքներում եք: Հուսով եմ, որ շուտով խաղաղություն կլինի»,- մենամարտից հետո ասել է Մուսասին:
Հիշեցնենք, որ 35-ամյա Մուսասին հաղթանակ է տարել մրցավարների որոշմամբ և նվաճել է Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր: Նախկին չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
21:23 10-10-2020
«Ալաշկերտի» և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին. Sport.News.am
3552 դիտում
19:38 06-11-2020
Մենամարտիկ Գեորգի Կարախանյանը հաղթանակը նվիրել է Արցախին. Sport.News.am
Այս բաժնից
610 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից