211652_close_icon

Մայրիկին ասել էր՝ եռագույն շատ ունենք ու նոր ազատագրվող սահմաններին հերթով կծածանենք. մորաքույրն ու ազգականը՝ նահատակված Գառնիկ Առաքելյանի մասին

views-count5369 դիտում article-date 18:29 28-10-2020
[url=https://www.tert.am/am/news/2020/10/28/Garnik-arakelyan/3429440?fbclid=IwAR1I5E1btNTpa41HgAj8EPAffSjgO6c24f0LFOgfdjOUKctxJRKEMajfn6M]Tert.am[/url]-ը գրում է. Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված 31-ամյա Գառնիկ Առաքելյանի ծառայակիցներն ասում են, որ դեռ շատ պատմություններ ենք լսելու Գառնիկի և նրա ընկերների մասին, թե ինչպես են 4-ով ընկել շրջափակման մեջ ու ինչպես են վարպետորեն կարողացել դուրս գալ շրջափակումից՝ ոչնչացնելով թշնամու ուժերը։ Լսելու ենք Գառնիկի ոչնչացրած տանկերի ու տեխնիկայի մասին, լսելու ենք պատմությունը, թե ինչպես է ժամկետայիններին հետ ուղարկել, որ վտանգավոր պահին դիրքը իրենք՝մեծերը պահեն։ Գառնիկի ազգականներից Սյուզան Երանոսյանը Tert.am-ին պատմեց, որ մինչև հոկտեմբերի 16-ը Գառնիկն իր ընկերների հետ Մարտունիում են եղել, հետո արդեն մեկ շաբաթից ավել էլ Ֆիզուլիում է կռվել։ Ֆիզուլի են տեղափոխվել իրենց կամքով, քանի որ այդ ժամանակ դիրքում իրավիճակը համեմատած ավելի հանգիստ է եղել, ասել են՝ հո չենք եկել հանգստանալու: Գառնիկը Թալին քաղաքից էր, Սյուզանի ու հերոսի մանկությունը միասին է անցել, քանի որ նույն փողոցում էին ապրում: Քույրը հիշում է, որ նրանք Արցախյան պատերազմի հաղթանակից հետո եկող սերունդն էին ու մանկությունն անցնում էր կռիվ-կռիվ խաղալով, ռազմի երգեր երգելով ու պարելով, իսկ քոչարին Գառնիկն էր գլխավորում, իր սիրելի պարն էր: «Այնքան հուժկու էր ոտքերը գետնին խփում պարելիս, որ թվում էր՝ հատակը քանդվելու էր։ «Անուղղելի» հայրենասեր էր ու ոչ մեկիս չզարմացրեց այն, որ պատերազմի հենց առաջին օրը շտապեց զինկոմիսարիատ։ Ինքն իրոք քաջ ու անվախ էր, մինչև վերջ պայքարող էր»,-ասաց քույրն ու հավելեց, որ Գառնիկն առաջնագիծ է մեկնել սեպտեմբերի 28-ին։ Ազգականն ասում է, որ եթե Թալինում Գառնիկի մասին հարցնենք, ապա լսելու ենք նրա շատ պարտաճանաչ, զուսպ, ընկերասեր, շատ աշխատասեր լինելու մասին, նրա ժպտերես լինելու մասին. առանց ժպիտ նրան չեմ հիշում։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/28/Garnik-arakelyan/3429440?fbclid=IwAR1I5E1btNTpa41HgAj8EPAffSjgO6c24f0LFOgfdjOUKctxJRKEMajfn6M]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր