2378 դիտում
13:01 27-10-2020
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը
ՀՀ ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ:
«[url=https://armenpress.am/arm/news/1032878.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ:
Համաձայնագրը կնքվել է 2020 թվականի հունիսի 30-ին՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև: Համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնագիրը համարեց Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ևս մեկ շատ լավ օրինակ:
«Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորաես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ տրամադրվող գումարի շրջանակներում ձեռք է բերվելու 47 մեքենա:
Նմանատիպ նյութեր
1071 դիտում
15:56 11-08-2022
Կառավարությունը վավերացրեց «ԵԱՏՄ-ի շրջանակում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը
1252 դիտում
16:14 10-06-2014
Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 1,93 մլն ԱՄՆ դոլարի ոչ ծրագրային դրամաշնորհ
1512 դիտում
12:40 06-08-2021
Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ն՝ Կովիդի դեմ պայքարի համար
Այս բաժնից
1948 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1441 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
826 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին