ԱՄՆ Պենտագոնի մամլո-քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել «Ալ-Քաիդա»-ի սոմալիական խմբավորմանը՝ «Աշ-Շաբաբ»-ին:
Նա նաև նշել է, որ հարվածի նպատակը եղել է, «Աշ-Շաբաբ»-ի առաջնորդներից մեկը: Ռմբակոծվել է Սաակոյ քաղաքի շրջակայքը:
Նա հավելել է, որ տեղեկություն չկա խաղաղ բնակչության, տուժածների կամ զոհերի մասին: Ճշտվում են նաև հարձակման հետևանքները: