211652_close_icon
views-count2095 դիտում article-date 12:32 25-10-2020

ԱՄՆ-ն պատժամիջոցների կիրառմամբ պետք է ճնշի Ադրբեջանին պահպանել հրադադարը. Փալոն

ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը: [url=https://armenpress.am/arm/news/1032678.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը: «Ես զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը մանրամասն գնահատական տվեց Արցախի հակամարտությանը: ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը»,-նշել է կոնգրեսականը:

Նմանատիպ նյութեր