211652_close_icon
views-count51702 դիտում article-date 11:23 24-10-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգմանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի առաջինը օգնության հասած քաղաքացիների կողմից իրենց ավտոմեքենայով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորի ինքնությունը։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենայի գազաբալոնը շպրտվել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ երկաթե արգելապատնեշն էլ մնացել է մեքենայի մեջ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող «Տեր Հայրապետյան Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ վնասված երկաթե արգելապատնեշները նորով փոխարինելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր