Ուկրաինայի նախագահին վախեցրել է հանկարծակի աղմուկը. նա վեր է թռել և փակել ականջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլում հոկեյի խաղի ժամանակ վախեցել է հանկարծակի աղմուկից։
Տեսանյութն արագորեն տարածվել է սոցցանցերում։
Զելենսկին մասնակցում էր Mariupol Ice Center արենայի բացմանը, որտեղ երիտասարդական թիմերի միջև խաղ է անցկացվել։ Խաղի ժամանակ նախագահը հանդիպում է ունեցել, սակայն բարձր աղմուկն ընդհատել է նրա ելույթը։ Զելենսկին վախեցել է, վեր թռել և փակել ականջները։
«Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ կարգին է»,-մի քանի անգամ ասել է նա։