3546 դիտում
16:00 22-10-2020
Դաժանագույն պատերազմ է. առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգեւ սրբազան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրույցից։
Պարգեւ սրբազանը նշում է, որ աղոթքը կարեւորագույն նշանակություն ունի. «Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ՝ հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Քանի որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, մենք բոլոր ժամերգություններն ենք անում։ Հսկողություն ենք սահմանում, ինչպես զինվորն իր դիրքում է հսկում, մենք էլ մեր հոգեւոր դիրքում ենք հսկում։ Բոլոր արարողությունները 2-3 ժամը մեկ անդադար կատարում ենք, որպեսզի մեր հոգեւոր աղոթքներով զորացնենք մեր բանակը, հայրենիքն ու ժողովուրդը, որ հոգեւոր դաշտը փորձենք դարձնել ավելի անվտանգ»։
Նա ասում է, որ մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են. «Դաժանագույն պատերազմ է, առավոտից երեկո խփում են, բայց երկաթ ի պես կանգնած են տղաները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13978 դիտում
13:26 22-11-2020
Բարի լուր՝ ԱՄՆ-էն. Պարգեւ Սրբազան հօր վիճակը կը գնահատուի բաւարար
667 դիտում
11:12 02-09-2023
Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին․ Պարգեւ Սրբազան
Այս բաժնից
370 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
424 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան
415 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին