211652_close_icon
views-count13954 դիտում article-date 18:00 21-10-2020

Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թե՛ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, շարունակելու է անել առավելագույնը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում: «Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունն ու փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը, որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, ու մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործացում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա նաև այն փաստը հաշվի առնելով, որ ՌԴ-ն նաև հանդիսանում է ԵԱՀԿ համանախագահ և Հայաստանի ռազմավարական գործընկերը: Ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը և սրանից հետո էլ կանի առավելագույնը»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր