610 դիտում
19:38 21-10-2020
2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները:
Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով, իսկ 2019 սեպտեմբեր ամսվա համեմատությամբ` 15.6 հազարով: Միաժամանակ, 2020 թվականի սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է նաև ընդհանուր հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 126 մլրդ դրամ` նախորդ տարվա 114.6 մլրդ դրամի փոխարեն:
Դրան զուգահեռ` 2020 թվականի սեպտեմբեր ամսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան), կազմելով շուրջ 199 հազար դրամ` նախորդ տարվա 186 հազար դրամի փոխարեն:
Հատկանշական է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:
Կոմիտեն, միաժամանակ հիշեցնում է, որ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:
[b]
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
17:04 22-06-2021
Ընթացիկ տարվա մայիսին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ
1456 դիտում
11:25 21-07-2021
Շուրջ 643 հազար․ 2021 թվականի հունիսին ևս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել․ ՊԵԿ
1543 դիտում
14:19 21-04-2021
2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով. ՊԵԿ
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց