9587 դիտում
22:14 20-10-2020
«Ադրբեջանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե պատերազմում ունենա լուրջ կորուստներ». Irates.am
[url=http://www.irates.am/hy/1603140889?fbclid=IwAR1eb6R4Il-e5Uu1eABGt0AgPYtBECVM6gA12kRnpd6_Y5Vw4kVhAIkIHYI]Irates.am-[/url]ը գրում է. Պատմաբան, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրուցում ենք ստեղծված պատերազմական իրավիճակի‚ ռազմաճակատում զարգացումների մասին։
[b]-Ինչպե՞ս կգնահատեք տարածաշրջանում‚ մասնավորապես‚ Հայաստանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։[/b]
-Այն‚ ինչ կատարվում է այսօր‚ կանխատեսելի էր։ Երեք տարի առաջ տված իմ հարցազրույցներից մեկում ասել եմ‚ որ Իդլիբի հարցում համաձայնությունից հետո հակամարտության տեղափոխման հավանականությունը դեպի Կովկաս և Ֆերգանայի դաշտ շատ բարձր է։ Այժմ տեսնում ենք‚ որ սիրիական հակամարտության օջախը տեղափոխվեց Հարավային Կովկաս։ Այն պնդումները‚ թե այս իրադարձություններն անսպասելի են‚ անընդունելի են։ Պարզ է նաև‚ որ հաջորդ օջախը բռնկվելու է Միջին Ասիայում՝ ի դեմս Ֆերգանայի‚ որտեղ արդեն որոշակի զարգացումներ կան։ Եթե մենք մի փոքր հեռատես քաղաքականություն վարեինք‚ գուցե խուսափեինք կոնֆլիկտի այս կարգի խորացումից։
[b]-Ի՞նչ ելքեր եք տեսնում այս վիճակից դուրս գալու։[/b]
-Մենք այժմ այնպիսի վիճակում ենք հայտնվել‚ որ միակ ելքը վճռվելու է ռազմաճակատում։ Դիվանագիտական դաշտում այս պահին այլևս ելք չեմ տեսնում‚ ռազմաճակատն ուղղակիորեն ազդում է դիվանագիտական աշխատանքի վրա։ Հայաստանը հայտնում է պատրաստակամություն խնդիրը տեղափոխելու դիվանագիտական ճակատ‚ բայց քանի որ Ադրբեջանն ունի որոշակի հաջողություն‚ ապա վերջինս հրաժարվում է։ Ադրբեջանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ‚ եթե պատերազմում ունենա լուրջ կորուստներ‚ և ռեսուրսները չբավարարեն պատերազմը շարունակելու համար։ Պատերազմական գործողությունները պայմանավորված են պատերազմող կողմերի ռեսուրսներով։
[b]-Խնդրի լուծման բանակցային ռեսուրսը սպառվա՞ծ է։[/b]
-Բանակցային ռեսուրսը սպառվել է այնքանով‚ որքանով Ադրբեջանը կարողանում է ունենալ ռազմական որոշակի հաջողություններ։ Որ պահից կտեսնի՝ այլևս հնարավոր չէ պատերազմը շարունակել‚ ստիպված կլինի նստել բանակցությունների։
Մանրամասներն՝ [url=http://www.irates.am/hy/1603140889?fbclid=IwAR1eb6R4Il-e5Uu1eABGt0AgPYtBECVM6gA12kRnpd6_Y5Vw4kVhAIkIHYI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8108 դիտում
10:25 23-08-2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել. «Հայկական ժամանակ».
1949 դիտում
20:38 05-06-2019
Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների
Այս բաժնից
628 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
616 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
883 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին