Էրիկ Կանտոնա. «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կնվաճի Պրեմիեր-Լիգան
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան մեկնաբանել է Օլե-Գունար Սուլշերի աշխատանքը թիմում:
«Կարևոր է տիտղոս նվաճել: Մոտ ապագայում, հուսով եմ, հաջորդ տարի, նրանք կկարողանան հաղթել առաջնությունում:
Պեպ Գվարդիոլան խաղացել է «Բարսելոնայում», որը մարզում էր Կրոյֆը, և շատ բան է սովորել Յոհանից: Նա մեծագույն մարզիչ դարձավ՝ պահպանելով նույն փիլիսոփայությունը:
Օլեն էլ խաղացել է Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարությամբ: Նա Ալեքսից շատ բան է իմացել և հետո որոշել մարզիչ դառնալ: Կարծում եմ, շատ լավ է թիմում ունենալ մարզիչ, որը գիտի, թե այդ ակումբը ինչով է տարբերվում մյուսներից: Նա այդ ակումբի ԴՆԹ ունի: Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ «ՄՅՈւ»-ն նորից կնվաճի ԱՊԼ-ը: Կարծում եմ, դա կլինի շուտով», ասել է Կանտոնան: