Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կազմել է 493.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.93 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 582.43 դրամ (աճել է 3.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.50 դրամ (նվազել է 0.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.33 դրամ (նվազել է 0.01 դրամով):