2031 դիտում
11:03 20-10-2020
Կորոնավիրուսի 1234 նոր դեպք. կա 10 մահ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 66694 դեպք, որոնցից 48734-ն` առողջացած, 1101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16541 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 352764 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք: Ունենք 526 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) և 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1874 դիտում
11:33 12-11-2020
Հաստատվել է կորոնավիրուսի 2132 նոր դեպք. գրանցվել է 43 նոր մահ
22013 դիտում
11:09 15-04-2020
Կորոնավիրուսի վարակման 44 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1111-ի. ունենք մեկ մահ
6629 դիտում
11:37 01-05-2020
Կորոնավիրուսի վարակման 82 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 2148-ի. կա 1 մահ
Այս բաժնից
379 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
547 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում