211652_close_icon
views-count648 դիտում article-date 19:22 19-10-2020

Մարտակերտում վերականգնվել է որոշ ենթակառուցվածքների աշխատանքը

Ադրբեջանի զինուժը հոկտեմբերի 19-ի առավոտյան կրկին թիրախավորել է Արցախի Մարտակերտ քաղաքը ու հարակից խաղաղ բնակավայրերը: [url=https://armenpress.am/arm/news/1032111.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում ներկայացնելով տեղում տիրող իրավիճակը՝ Մարտակերտից լրագրող Լուսինե Զաքարյանը տեղեկացրեց, որ շրջկենտրոնում հաջողվել է վերականգնել որոշ ենթակառուցվածքների աշխատանքը: «Այսօր առավոտվանից հակառակորդը կրկին թիրախավորել է Մարտակերտ քաղաքը և հարակից բնակավայրերը` համեմատաբար ոչ ինտենսիվ ձևով՝ հրթիռակոծելով բնակելի շենքեր, տներ, հասարակական օբյեկտներ, ճանապարհներ»,- ասաց Զաքարյանը: Նա հայտնեց,որ այս պահի դրությամբ հարաբերական հանգիստ է: «Նշեմ, որ քաղաքում այս պահին կա հոսանք, սակայն գազ դեռ չկա: Բնակչությունը ապահովված է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով: Բնակչությունն ապրում է առանց ընկճվածության, ամենքը ձգտում են ինչով կարող են օգտակար լինել մարտիկներին»,-նշեց Զաքարյանը: Լրագրողը հավելեց նաև, որ տների վնասվածքները այդքան շատ չեն , քաղաքապետը պետք է շրջայց կատարի և ճշտի վնասի չափերը:

Նմանատիպ նյութեր