5213 դիտում
22:56 18-10-2020
Արմեն Աշոտյան. ԱՄՆ-ը գործնական երկու բան կարող է անել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։
Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարևոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։
ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է անել. ակտիվացնել ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ, և նախաձեռնել պատժամիջոցներ ու ռազմամթերքի արտահանման էմբարգո Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։
Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միևնույն է, Մոսկվայում են»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4746 դիտում
17:50 07-02-2021
Գարեգին Միսկարյան. Դեռ երկու բան կա, որ կարող է անել գործող կառավարությունը և Հայաստանը հիմնահատակ քանդել
1096 դիտում
10:54 03-07-2024
Արմեն Աշոտյան. Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում
Այս բաժնից
631 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1303 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am