211652_close_icon
views-count5767 դիտում article-date 16:22 18-10-2020

Իսպանիայի կառավարությունը չի դատապարտում ահաբեկիչների փաստը, իսպանական ԶԼՄ-ները պաշտպանում են Ալիևի կլանին. Բարսելոնայում բազմամարդ հանրահավաք է. ՏԵԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/18/1144713/?fbclid=IwAR2iVHaEjD2YgNj4aJdl3-sknUqWb9dqIVs8P0LrYf1E7ikjmoUMf2jqOmM] Aravot.am[/url]-ը գրում է. «Այսօր այստեղ համախմբված ցույց կտանք աշխարհին, որ մենք միասին ենք: Այո, սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի սուրբ հողի վրա, բայց, բարեբախտաբար, միախմբված կփորձենք պահել եւ պահպանել արդարությունը, մեր պատմական հողը՝ Արցախը: Այո, հայ մարտիկները, հայ զինվորները կգնան պայքարելու եւ պաշտպանելու: Իրենց կատարած սուրբ առաքելությունը արձանագրված պետք է լինի հայ ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով»,-այսօր Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կազմակերպված բազմամարդ բողոքի ցույցի ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Նրա խոսքով, հայ ժողովուրդն, իբրեւ առաջին քրիստոնյա ժողովուրդ, խաղաղասեր է եւ խաղաղության ճանապարհով է ուզում ամեն տեղ արդարություն իրականացնել: Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ասաց, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող հայ ժողովրդին բաժանել Արցախի սուրբ հողից: Աղոթք հնչեց առ Աստված եւ հնչեցին հայրենասիրական երգեր, Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից: Ցույցի մասնակիցները ծածանելով եռագույնները՝ վանկարկում էին՝ «ինչ էլ որ լինի՝ հաղթելու ենք»: Ներկաների խոսքով, թղթի վրա ստորագրվել է հրադադար, բայց այսօր էլ ադրբեջանաթուրքական ագրեսիան շարունակվում է. «Մենք զգոն պիտի լինենք եւ ուժերը կենտրոնացնենք մեր դեմ սկսած պատերազմի եւ խաղաղության հասնելու համար: Լինի սփյուռքում, լինի Հայաստանում մենք պիտի պարտադրենք խաղաղություն: Մենք չենք մուրում, մենք մուրացկաններ չենք, մենք պիտի խաղաղություն պարտադրենք՝ լինի Ալիեւը, Էրդողանը, վարձկանները: Արցախահայությունն ապրելու է ազատ, անկախ Արցախում»: Ցույցի մասնակիցները դժգոհություն հայտնեցին, որ Իսպանիայի կառավարությունը չի դատապարտում ադրբեջանական-թուրքական ագրեսիան ու ահաբեկիչների փաստը, որոնք արդեն դուրս են եկել հակամարտության գոտու սահմաններից եւ սպառնալիք են դառնում ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/18/1144713/?fbclid=IwAR2iVHaEjD2YgNj4aJdl3-sknUqWb9dqIVs8P0LrYf1E7ikjmoUMf2jqOmM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր