211652_close_icon
views-count610 դիտում article-date 10:35 17-10-2020

Ի վերջո ինչու են բարձրացել ծաղիկների գները․ ծաղկավաճառները զգուշացվել են «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծաղիկների գները բարձրացել են: Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են այս խնդրի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Չարբախում գտնվող ծաղկի շուկայի պատասխանատուները զգուշացրել են առևտրականներին, որ ծաղիկների գներն այս օրերին չբրաձրացնեն, այլ վերադառնան հին գներին, հակառակ դեպքում շուկայի ղեկավարությունը կբարձրացնի տաղավարների վարձերը: Իրենք՝ ծաղկավաճառները, մեզ հետ զրույցում արդարացան՝ նշելով, որ մեղավոր չեն, արդեն մի քանի օր է՝ ծաղիկները ջերմոցատերերից ստանում են բարձր գներով: Բայց, մյուս կողմից, ջերմոցատերերն են հայտնվել անհարմար դրության մեջ. չէ՞ որ ջերմոցային տնտեսությունների համար հուլիսի 19-ից բարձրացել է գազի գինը: Բացի այս, ամռան ամիսներին կորոնավիրուսի և հայտարարված արտակարգ դրության հետևանքով ծաղկի իրացման ծավալները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ջերմոցատերեր են գտնվել, որոնք իրենց ծաղկի ջերմոցները քանդել կամ դրանց փոխարեն այլ մշակաբույս տնկել: Չմոռանանք՝ թեմայի մեջ հայտնվել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն անպտուղ: Այս կառույցը բավարարվել է միայն ջերմոցատերերին հորդորելով այս պայմաններում չբարձրացնել ծաղկի գները: Ընդամենը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր