211652_close_icon
views-count18282 դիտում article-date 23:32 16-10-2020

Գյումրիում թալանել են «Գյումրու Լ.Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրենի աշխատասենյակը, տանելով գումար և գավաթներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ առավոտյան, ոստիկանություն է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Վարազդատ Ավետիսյանը և հայտնել, որ հոկտեմբերի 14-ի ժամը 17:45-ից մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցում գործող «Գյումրու Լ.Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»-ի վարչական շենքի պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տնօրենի աշխատասենյակ և այնտեղից յկտարել գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Վ. Ավետիսյանը, ով նշված մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հայտնել է, որ գողացել են գումար և մոտ 8 հատ գավաթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր