4520 դիտում
15:33 16-10-2020
Ես ձեզ կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր. Նիկոլա Ազնավուրի նամակը՝ Մակրոնին
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Պարո՛ն նախագահ,
Հայ ժողովրդի սիրելի ընկեր և բարեկամ,
Անցած մի քանի օրերը ցավով և մտահոգությամբ էին լցված ամբողջ հայ ժողովրդի համար: Հայ ազգին կրկին սպառնում են, ինչպես 1915-ին, և հայ ազգը ստիպված է պայքարել իր գոյատևման համար: Բնակչությունը մեծ խիզախությամբ պաշտպանում է իր դիրքերը, բայց զոհերը բազմաթիվ են:
Ես մեկ անգամ ևս դիմում եմ ձեզ, որովհետև Դուք այն մարդն ու առաջնորդն եք, որը չի վախենում ճշմարտությունն ասելուց և մարդկային արժեքներն առաջնային է դասում: Դուք դա ապացուցել եք մեզ Ձեր ամբողջ պաշտոնավարման ընթացքում: Ձեր ելույթներում Դուք հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ իրեն տառապանք պատճառողների առջև: Դուք համարձակորեն դատապարտել եք Թուրքիայի երեսպաշտությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության մեջ սիրիացի ջիհադիստների օգտագործումը մեկ անգամ ևս բացահայտում է այդ կառավարությունների այլասերվածությունը և ներկայացնում է ահաբեկչական սպառնալիքը, որը Թուրքիան մոտեցնում է Եվրոպայի և Ռուսաստանի դարպասներին: Բաքուն անխտիր թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված կասետային զինամթերք՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր չափանիշները:
Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը կարևոր է մեզ համար: Ես ձեզ կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր, որը պաշտպանվում է նույն միջազգային օրենսդրությամբ, ինչպես մյուսները, տնտեսապես պատժել Ադրբեջանին և Թուրքիային իրենց հանցագործությունների համար և ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Ես հավատում եմ Ձեզ և ամբողջ սրտով հուսով եմ, որ մեր հումանիստական և ժողովրդավարական արժեքները կհաղթեն այս անպարկեշտ բռնապետություններին, որոնք միայն շարժվում են ագահությամբ և իշխանության ծարավով: Հայաստանը քաղաքակրթության բաստիոն է, որը պետք է պաշտպանել»,- նշված է Շառլ Ազնավուրի դստեր՝ Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14124 դիտում
23:01 04-10-2020
Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում խաղաղ բնակչության․ Նիկոլա Ազնավուրի բաց նամակը
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը