211652_close_icon
views-count3508 դիտում article-date 09:59 16-10-2020

Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը․ Ռոմանոս Պետրոսյանի հորդորը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, Մենք ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի աճ։ Պատերազմական օրերին նման վիճակագրությունը չափազանց մտահոգիչ է։ Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը։ Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար։ Խնդրում եմ՝ խստորեն պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Կանխե՛ք հիվանդության տարածումը։ Պաշտպանե՛ք մեր թիկունքը»։

Նմանատիպ նյութեր