7433 դիտում
13:11 14-10-2020
Գարի Կասպարով. Այս ողբերգության սկիզբը Սումգայիթյան ջարդերն էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, Գարի ԿասպարովԸ «Эхо Москвы»-ի «Հատուկ կարծիք» հաղորդման ընթացքում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը․ «Լենինն, ով Թուրքիային դիտարկում էր որպես տարածաշրջանում հեղափոխության լոկոմոտիվ և գլխավոր դաշնակից, հանձնում է Ադրբեջանին երկու տարածք՝ Նախիջևանը, որը բնակեցված էր հայերով ու ադրբեջանցիներով, և Ղարաբաղը, որը բնակեցված էր բացառապես հայերով։ Եվ դա, բնականաբար, դառնում է ականադաշտ։
Ի դեպ, Ստալինը ևս հետագայում պարբերաբար ստեղծում էր այդպիսի ականադաշտեր՝ փոխելով քարտեզը, որպեսզի հանրապետությունների՝ ԽՍՀՄ-ից հնարավոր ելքի ընթացքում այդ ականները պայթեին։
Միանգամայն ակնհայտ է, որ այդ ողբերգության ելակետը Սումգայիթյան ջարդերն են։ Սումգայիթյան ջարդերը պատմությունը նոր հարթություն տեղափոխեցին։ Հետո ջարդեր եղան Կիրովաբադում՝ այժմյան Գյանջայում։
Իսկ հետո, բնականաբար, Բաքվում ջարդեր եղան։ Եվ այդ ամենը բացարձակապես անհնար դարձրեց համատեղ բնակությունը, քանի որ, Թուրքիայի կողմից 1915թ-ի ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել։ Եվ քանի դեռ այդ ցեղասպանությունը չի ճանաչվել Թուրքիայի կողմից, խոսել Թուրքիայի ինչ-որ դրական դերակատարության և Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների մասին, ինձ թվում է, պետք չէ։ Մենք գտնվում ենք նման պատային իրավիճակում»,- ասել է Կասպարովը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1469 դիտում
14:04 24-04-2015
Պետք է քաջ լինենք և ազնիվ՝ չարիքն իր անունով կոչելու համար. Գարի Կասպարով
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում