Իրանի տարածքում կրկին ԱԹՍ է ընկել
Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։ Այդ մասին հայտնե է իրանական Irna գործակալությունը։
Տեղեկությունը հաստատել է Արդաբիլի նահանգապետի տեղակալը։
Նա նշել է, որ այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում ԱԹՍ-ն և ինչպես է վթարվել այդ տարածքում։